Ուկրաինան ժամանակավորապես արգելել է գազի արտահանումը իր տարածքից

Ուկրաինան ժամանակավորապես արգելել է գազի արտահանումը իր տարածքից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Ուկրտրանսգազի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Պերլոմանը:

 

«Ուկրաինայի Էներգետիկայի նախարարությունն արգելել է շուկայի մասնակիցներին բնական գազ արտահանել մեր պետության մաքսային տարածքից։ Դա վերաբերում է նաեւ գազին, որը Ուկրաինայի ստորգետնյա գազապահեստարաններում պահվում է «մաքսային պահեստ» ռեժիմում», - գրել է նա:

 

Պերլոմանն ընդգծել է, որ սահմանափակումները կիրառվել են Էներգետիկայի նախարարության մարտի 3-ի հրամանով ՝ Ուկրաինայի տարածքում մարտական գործողությունների հետ կապված:

Քաղաքականություն

Պատահարներ