Ուկրաինայում քանի ռուս զինվորական է զոհվել․ ամերիկյան հետախուզության տվյալները

The New York Times-ը հրապարակել է ամերիկյան հետախուզության տվյալները, որում ներկայացված է, թե փետրվարի 24-ից միչեւ օրս ռուսական բանակը որքան կորուստ է ունեցել: Ըստ այդմ, այդ տվյալների համաձայն, Ուկրաինայում շարունակվող պատերազմի առաջին 20 օրերի ընթացքում ավելի քան 7000 ռուս զինծառայող է զոհվել։

 

Ամերիկյան լրատվամիջոցի տվյալներով, եւս 14-ից 21 հազար ռուս զինվոր վիրավորվել է։ Ընդհանուր առմամբ, ըստ հրապարակման, Ռուսաստանից պատերազմին մասնակցում է ավելի քան 150 հազար զինվորական։

Միաժամանակ The New York Times-ի աղբյուրներն ընդգծել են, որ մահացածների վերաբերյալ իրենց տվյալները կարող են ճշգրիտ չլինել։ Դրանք կազմված են լրատվամիջոցների վերլուծության, արբանյակային պատկերների և կրակոցների տակ հայտնված ռուս զինվորների ու տեխնիկայի, ինչպես նաև կողմերի պաշտոնական տվյալների հիման վրա:

Քաղաքականություն

Պատահարներ