Արթուր Վանեցյանը հիվանդացել է

Հանրահավաքի և երթի մասնակիցներն արձանագրել են, որ Արթուր Վանեցյանը չի մասնակցում երթին: Իսկ ընդդիմության պայքարին հետևող իշխանականները հեռուն գնացող հետևություններ են արել, թե շարժումը պառակտվել է, փոխանցում է hraparak.am-ը։

 

Լրատվականը պարզել է, որ Արթուր Վանեցյանը հիվանդ է` ջերմում է, հազում է և ի վիճակի չի եղել մասնակցելու այսօրվա ակցիաներին: Բայց նրա ողջ թիմը, նաև կինը, երթի մեջ են, ակտիվորեն մասնակցում են: Ինքն էլ հույս ունի, որ արագ կապաքինվի ու կմիանա պայքարին:

 

Քաղաքականություն

Պատահարներ