Կատալոնիայում գնացքների բախման հետևանքով մեկ զոհ և 85 վիրավոր կան

Կատալոնիայում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով մահացել է մեկ մարդ, վիրավորվել՝ 85-ը։ Այս մասին գրում է RT-ն՝ հղում տալով ABC թերթ-ին:
 

Նշվում է, որ բախումը տեղի է ունեցել Բարսելոնա նահանգի Sant Boi de Llobregat կայարանում այն ​​բանից հետո, երբ բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից, որը վթարի արդյունքում հարվածել է մեկ այլ գնացքի։
 

Հաղորդվում է, որ գնացքներից մեկի վարորդը զոհվել է։

Քաղաքականություն