Խոշոր վթար` Արթիկում. Toyota Rav4-ի ու Mercedes-ի բախումից վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ

 Երեկ՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի  2-րդ կմ հատվածում՝ Արթիկի գաղութի հարևանությամբ, բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 38-ամյա Վաղարշակ Չ.-ի վարած  Toyota Rav4 մակնիշի և 33-ամյա Ավետիք Պ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, իսկ Վաղարշակ Չ.-ն և Mercedes-ի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 27-ամյա Լ. Պետորսյանը, 63-ամյա  Խ. Պետրոսյանը, 58-ամյա Գ. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: