Իրանում ռազմաօդային ուժերի կործանիչ է կործանվել. զոհեր կան

 Իրանի Սպահան քաղաքի մոտ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչ է կործանվել, օդաչուները զոհվել են: Այս մասին մայիսի 24-ին հայտնել է Իսլամական Հանրապետության լրատվական գործակալությունը (ԻՌՆԱ)։

Խոսքը F-16 կործանիչի մասին է: Գործակալության տվյալներով՝ երկու օդաչուներն էլ զոհվել են։ Ինքնաթիռն ուսումնական թռիչք էր իրականացնում։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։

Քաղաքականություն