«Սա մեկ օրվա խնդիր չէ». Քերոբյանն այն մասին, թե այս տարի գյուղացիները կունենա՞ն ջրի խնդիր

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց. 

 

«Մենք մեծացնում ենք մեր ներդրումները ջրային ոլորտի զարգացման մեջ։ Սա մեկ օրվա խնդիր չէ, և ձեր հարցին, թե արդյոք այս տարի գյուղացիները կունենա՞ն ջրի խնդիր, թե՞ ոչ, ես չեմ կարող պատասխանել։ Բայց այնուամենայնիվ, այն տվյալները, որ մենք ունենք այսօր ջրամբարների լցվածության վերաբերյալ, ավելի լավն են, քան անցած տարվանը։ Մենք հույս ունենք, որ այս տարի շատ ավելի քիչ ջրային պրոբլեմ կունենանք» ,– ասաց նախարարը։

 

Վահան Քերոբյանը նշեց, որ ջրային ռեֆորմների շրջանակներում ՀՀ կառավարության ծրագրով 15 ջրամաբարների շինարարություն է նախատեսվում, որոնցից 2-ն արդեն շինարարության փուլում են։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ