ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էդ որտե՞ղ է գրված, որ դատավորը տուժողի հետ «արա»-ով խոսի, թող Ջհանգիրյանը պատասխանի». Տոնոյանը ԲԴԽ-ի դիմաց է

Զոհված զինծառայողների հարազատները այս պահին հավաքվել են Բարձրագույն դատական խորհրդի դիմաց և բողոքի ակցիա են իրականացնում:

 

ԲԴԽ նախագահն առաջարկել է հանդիպել զոհված զինծառայողի 5 ծնողի հետ, վերջինները մերժում են՝ պահանջելով իջնել:

 

 «Այս շենքում կա նիստերի դահլիճ, թող ընդունեն ծնողներին: Էստեղ ամենաշատը կլինեն 50-60 ծնողներ, եթե տեղ չլինի, միջանցքում կկանգնենք: Բոլոր ծնողներով ենք բարձրանալու, փոխանցե՛ք իրենց: Հուսով եմ՝ ծնողների հետ ընդհարում չեն ուզում»,- ԲԴԽ-ի մոտ դիմելով ոստիկանին՝ ասաց զոհված Մենուա Հովհաննիսյանի մայր Կարին Տոնոյանը:

 

Տոնոյանը նաև անդրադարձավ երեկ դատական նիստի ժամանակ տեղի ունեցած քաշքշուկին.

 

 «Էդ որտե՞ղ է գրված, որ դատավորը տուժողի հետ «արա»-ով խոսի, թող Ջհանգիրյանը պատասխանի»,- շեշտեց Տոնոյան:

 

«Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ-ի մոտ են` աջակցելու զոհված զինծառայողների ծնողներին;

 

Հիշեցնենք, որ զոհվածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «պետական դավաճանության հատկանիշներով» քրեական գործ հարուցելու պահանջով։

 

Զոհվածների ծնողներն այսօր կդիմեն ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ պահանջով՝ չեղարկել նաև Վերաքննիչ դատարանի երեկվա որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով:

Քաղաքականություն

Պատահարներ