Արծվիկ Մինասյանը հարցաքննվել է որպես վկա - կասկածյալ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի ու Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել դեռեւս մայիսի 6-ին՝ հավաքների մասնակիցներին՝ իբր, գումար բաժանելու համար։ Այդ մասին քիչ առաջ հայտնել է ինքը՝ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ տեղի ունեցածը որակելով բացահայտ ապօրինություն։

 

Նրա փոխանցմամբ՝ քրեական գործը հարուցվել է Արմավիրում եւ քննվում է Արամիրի քննչական վարչությունում։ 

 

Այսօր պատգամավոր Ա. Մինասյանը հրավիրվել է Արմավիր՝ հարցաքննության։ Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացրել է, որ պատգամավորը հարցաքննվել է որպես վկա-կասկածյալ եւ սա այն դեպքում, երբ նա ունի պատգամավորի անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել։

 

«Սա քաղաքական հետապնդում է, որը ձնագծնդի նման մեծանում է։ Իրավապահ համակարգի ապօրինությունները նոր թափ են հավաքում»,- հայտարարել է փաստաբանը։

Քաղաքականություն