Չենք ընկրկում, գնում ենք առաջ․ ի՞նչ ծրագիր ունի ընդդիմությունը․ Մանուկյանը գրառում է կատարել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի ներքո ծածանվող Եռագույնն ու գրել. «Սերունդներ, դուք Ձեզ ճանաչեք Սարդարապատից... Շնորհավոր մեր մեծագույն տոնը, Հայոց Պետականության վերականգման օրը:

Հիմա հայկական զույգ պետականությունները պաշտպանելու մարտահրավերի առաջ ենք կանգնած:


Չենք ընկրկում, նահանջում, գնում ենք առաջ:

18:00 Ֆրանսիայի հրապարակում հայահավաք հանրահավաք: Մինչ այդ, 15:00 լինելու ենք նաև Բաշ Ապարանում, հարգանքի տուրք մատուցելու զորավար Դրոյի հիշատակին ու ավտոերթով շարժվելու Երևան»։

Քաղաքականություն