Գերմանիան Ուկրաինային զենքի մատակարարումները նվազագույնի է հասցրել

Գերմանիան մարտի վերջից Ուկրաինային «ուշադրության արժանի» զենք չի մատակարարել, հաղորդում է Die Welt պարբերականը՝ հղում անելով իր տիրապետության տակ հայտնված փաստաթղթերին: 

Ինչպես գրում է պարբերականը, մարտի 30-ից մինչեւ մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայից Ուկրաինա է ուղարկվել ընդամենը երկու խմբաքանակ զենք, սակայն դրանք էլ ոչ մեծ սարքավորումներ են եղել: 

Պարբերականի տվյալներով՝ վերջին երկու խմբաքանակը ներառել է 3000 հակատանկային ական եւ եւս 1600 մասնագիտացված հակատանկայի ռումբ: Գերմանիայի ՊՆ-ից հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունը: 

Ուկրաինային խոստացված Marder տեսակի 100 եւ Leopard 1 տեսակի 88 տանկի մատակարարման հարցը, ահղբյուրի տվյալներով, դեռեւս չի որոշվել Անվտանգության հարցով դաշնային խորհրդում: Այն արդեն հինգ շաբաթ է, ինչ դիտարկում են: 

Geparde տեսակի տանկերը եւս չեն կարող մատակարարվել, քանի որ ուկրաինացի զինվորականներին դեռ պետք է սովորեցնել աշխատել դրանց հետ: Պարբերականը նշում է, որ առաջին 45 զինծառայողների ուսուցումը կմեկնարկի հունիսի 13-ին եւ կավարտվի հուլիսի 22-ին: 

 

Քաղաքականություն