Թուրքիան նավթի որոնմամբ կզբաղվի Սիրիայի հետ սահմանին

Թուրքական TPAO պետական նավթային ընկերությունը Սիրիայի հետ սահմանակից Մարդինի և Շիրնակի նահանգներում նավթի հետախուզման հնգամյա արտոնագիր է ստացել։ Թուրքիայի էներգետիկայի նախարարության համապատասխան որոշումը կիրակի հրապարակվել է կառավարական «Պաշտոնական թերթե տեղեկագրում: 
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսե-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նավթի հետախուզությունը կիրականացվի 12 062 հա տարածքում: 
Թուրքիայի հարավ-արևելյան Մարդինի նահանգի Նուսայբին գավառում հանքավայր է հայտնաբերվել անցյալ տարի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր TPAO-ն, «Գունյուրդու-1ե հորատանցքի հետախուզման ժամանակ Նուսայբինում հայտնաբերվել է ծանր նավթի հանքավայր՝ API սանդղակով 11,8 աստիճանով խտությամբ: Բաց մամուլում դրա հնարավոր պաշարների մասին տեղեկություններ չկան։ 
Նաև չի հստակեցվում Շիրնակ նահանգում TPAO ընկերության երկրաբանահետախուզական աշխատանքների վայրը։ 
 

Քաղաքականություն