Չեմ կարծում` ողջամիտ մարդիկ այս մարդու մեջ տեսնեն որևէ հիվանդության նշան. Լավրով

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հերքել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական խնդիրների մասին տեղեկությունը, գրում է  «Говорит Москва»-ն։

 

Լավրովի խոսքով, նախագահի կանոնավոր հայտնվելը հանրության առջև վկայում է այն մասին, որ նա հիվանդություններ չունի։ 

 

 «Նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկատվությունը պետք է մնա այն տարածողների խղճին»,- ասել է նախարարը ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

 

«Նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն օր հայտնվում է հանրության առաջ։ Նրան կարելի է դիտել էկրաններից, կարդալ ու լսել նրա ելույթները։ Չեմ կարծում, որ ողջամիտ մարդիկ այս մարդու մեջ կարող են տեսնել որևէ հիվանդության նշան...»,- ասել է Լավրովը։

Քաղաքականություն