Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 3 վիրավոր

Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 23-ամյա Մանվել Հարոյանի վարած Opel մակնիշի և 25-ամյա Վահե Հակոբջանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 26-ամյա Դ. Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ