ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Որսագողություն. Առվի մեջ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված, վնասվածքներով սատկած Բեզուարյան այծ. Shamshyan. com

Ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ հունիսի 2-ին Արարատի մարզում տեղի ունեցած որսագողության փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, այդ օրը ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Մանուկ Մ-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, «Խոսրով անտառ պետական արգելոց» տանող ճանապարհի աջ հատվածում «Արփա-Սևան» ամբարտակի հարևանությամբ անցնող ջրատար առվի մեջ նկատել է «Բեզուարյան» այծ տեսակի սատկած կենդանի՝ վնասվածքներով:

Ահազանգով դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ստեփանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Գևորգյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Մանուկ Մ.-ն աշխատում է «Վայրի բնություն և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամում»:

Քաղաքականություն

Պատահարներ