Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ 18-ամյա վարորդը Mitsubishi Pajero io-ով 100 մետր գլորվելով հայտնվել է ձորում

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Հրաչյա Ս.-ն իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հրաչյա Ս.-ն, նրա ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Արսեն Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն: 

 

 

 

 

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: 

Քաղաքականություն

Պատահարներ