ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնդիկներն ուզում են բանակում երկար ծառայել․ գնացք են այրել, բողոքի դուրս եկել

Հնդկաստանում երիտասարդներն այնքան դրական են վերաբերվում զինվորական ծառայությանը, որ նոր կանոնների նախագծի մասին լուրերը վրդովմունքի ալիք են բարձրացրել, փոխանցում է Свежести տելեգրամի ալիքը։ 


Նշվում է, որ նոր պահանջները ենթադրում են 17,5-21 տարեկան տղամարդկանց և կանանց զորակոչ՝ 4 տարով։ Այս ծառայության ժամկետի ավարտից հետո նրանց միայն մեկ քառորդը կկարողանա շարունակել այն: Հնդիկները պահանջում են վերադարձնել հին կանոնները, որոնց համաձայն զինվորները կարող են ծառայել մինչև 17 տարի։ Հնդկական բանակի շարքերում ծառայության նկատմամբ նման վերաբերմունքն ապահովում է բնակարանների երաշխավորվածություն և կայուն աշխատավարձ։

Քաղաքականություն

Պատահարներ