ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` «Գազպրոմ»-ի հանքավայրերից մեկում. խողովակ է պատռվել

Հրդեհ է բռնկվել «Գազպրոմ»-ի ռուսական խոշորագույն գազի հանքավայրում՝ Յամալում: Այս մասին գրում է Readovka-ն և տեսանյութ հրապարակել:

 

Յամալո-Նենեց ինքնավար օկրուգում՝ Ուրենգոյ գազային հանքավայրի տարածքում, այսօր` հունիսի 16-ի առավոտյան գազատարում հրդեհ է բռնկվել։

 «Գազպրոմ Դոբիչա Ուրենգոյ» տեղամասում 7–8 գազի հանքավայրերի միջև ընկած հատվածում 1,4 մետր տրամագծով խողովակ է պատռվել։ Կրակը հասել է տասնյակ մետր բարձրության ու տեսանելի է հեռվից։

 

Ինչպես հայտնել է «Գազպրոմ» դոբիչա Ուրենգոյի մամուլի ծառայությունը, հրդեհը մարելու համար ուղարկվել են տեղական արտակարգ ծառայությունների անձնակազմի ուժեր և Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ տեխնիկայի վեց միավոր։

 

«Հրդեհն արդեն մեկուսացվել է։ Աշխատանքներն ընթանում են սովորական ռեժիմով»,- միջադեպը մեկնաբանել է «Գազպրոմ» Դոբիչա Ուրենգոյի մամուլի ծառայությունը։

 

Ուրենգոյսկոյե հանքավայրը խոշորագույններից մեկն է աշխարհում։ Վերականգնվող պաշարները կազմում են մինչև 10 տրիլիոն խորանարդ մետր գազ։

Քաղաքականություն

Պատահարներ