Արտակարգ դեպք Երևանում. թիվ 97 ավտոբուսը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. Shamshyan. com

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00–ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող ZHONG-TONG մակնիշի  ավտոբուսը Նանսենի փողոցում ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել 19  հասցեի մոտ կայանված Nissan Murano և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներին: Այս մասին գրում է Shamshyan. com-ը:

Նշվում է, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը վարել է 60-ամյա Մհեր Նազարյանը, ով այն կայանել է և իջել ավտոբուսից, որից հետո տեսել է, թե ինչպես է ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ ընթացել և դարձել 3  ավտոմեքենաների ջարդի հեղինակ:

Վթարի փաստով  պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

Պարզվում է վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:

 

 

Քաղաքականություն