Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ մեքենան վերածվել է մոխրակույտի

Այսօր, հունիսի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի ամառանոցների վերջնամասում խոտածածկ տարածք է այրվում և, կրակը տարածվելով, հրդեհ է բռնկվել այնտեղ կայանված ավտոմեքնայում։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Հրշեջները մարել են կրակը, սակայն Գրիգոր Շահբազյանին պատկանող Mitsubishi outlander մակնիշի ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։  

Քաղաքականություն