ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խանդի հողի վրա Բաբաջանյան փողոցում դանակահարել է կնոջը․ մանրամասներ

Ոստիկանությունը բացահայտել է այսօր կատարված սպանության փորձը` կնոջը դանակահարած ամուսինը ձերբակալվել է, տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։

 

Հայտնել էինք, որ Երևանի Բաբաջանյան փողոցում այսօր առավոտյան ամուսինը դանակահարել է կնոջը և փախուստի դիմել։

«Ծակած-կտրած վերքով 49-ամյա կին էր տեղափոխվել բժշկական կենտրոն: Կինը հիվանդանոց էր տեղափոխվել Բաբաջանյան փողոցի թիվ 110 հասցեի մոտից։ Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները բացահայտել են հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Ըստ տեղեկությունների՝ ժամը 8-ի սահմաններում տուժողին դանակահարել էր նախկին ամուսինը, նախնական տվյալներով՝ խանդի շարժառիթով»,–ասված է հաղորդագրության մեջ։

50-ամյա տղամարդը դեպքից ժամեր անց հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Նա ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։

Քաղաքականություն