ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աֆղանստանի ամենամահաբեր երկրաշարժի զոհերի թիվը հասնում է 1.000-ի

Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 900 մարդ: Այս մասին հայտնում է Readovka-ն:

 

Լրատվականը մասնավորապես նշում է, որ Աֆղանստանում տեղի ունեցած 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 950 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 600-ը։ Սպասվում է, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ նոր տեղեկություններ են ստացվում հեռավոր լեռնային գյուղերից:

 

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ սա 2015 թվականից ի վեր ամենամահաբեր երկրաշարժն է: Այդ ժամանակ Աֆղանստանում, հարևան Պակիստանում ու Հնդկաստանում զոհվել է մոտ 400 մարդ։

Քաղաքականություն

Պատահարներ