ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիան՝ խոշոր հրդեհի ճիրաններում

Մարմարիսում անտառային հրդեհը նոր ուժգնությամբ է բռնկվել՝ չնայած այն բանին, որ այն տեղայնացվել է գիշերը։

250 հեկտար տարածք ընդգրկած հրդեհի մարմանը մասնակցել է 20 ուղղաթիռ և 14 ինքնաթիռ, ինչպես նաև 1494 հրշեջ։ 30 տների բնակիչներ տարհանվել են, փոխանցում են թուրքական լրատվականները։ 

Դեպքի վայր են ժամանել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին և այլ պաշտոնյաներ։

Հրդեհի պատճառն անհայտ է։

Քաղաքականություն

Պատահարներ