Զելենսկին մանկության ընկերոջը կազատի ՈւԱԾ-ի ղեկավարի պաշտոնից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է պաշտոնանկ անել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովին, այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով չորս ուկրաինացի պաշտոնյաների և մեկ արևմտյան դիվանագետի, գրում է Life. ru-ն:
 

ՈւԱԾ-ի ամենօրյա գործունեությունը այժմ փաստացի կառավարվում է Զելենսկու  գրասենյակից:

 

Երկրի ղեկավարին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Ուկրաինայի իշխանությունները ծայրահեղ դժգոհ են Բականովի աշխատանքից և «քայլեր են ձեռնարկում նրանից ազատվելու համար»։

 

Փետրվարի 24-ից հետո ի հայտ եկան ՈւԱԾ-ի ղեկավարի գործունեության վերաբերյալ հատուկ բողոքներ։ Այժմ նախագահը մտադիր է այս պաշտոնի համար ավելի հարմար մարդ գտնել՝ հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։

 

Հրատարակությունը նշում է, որ Բականովն ու Զելենսկին մանկության ընկերներ են։ ՈւԱԾ-ի ղեկավարը գլխավորել է նաև Ուկրաինայի գործող նախագահի նախընտրական քարոզարշավը։ 

Քաղաքականություն

Պատահարներ