ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արաբկիրում հայտարարված մասնակի ջրանջատման պատճառը

Այսօր և վաղը Արաբկիրում հայտարարված մասնակի ջրանջատման պատճառը Քանաքեռավանի հարակից ձորում «Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարի վթարն է: Հողն այստեղ բարձրունքից սահել է ներքև ու տեղաշարժել խողովակաշարը, որը չդիմանալով ֆիզիկական լարմանը «կարից» բացվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Վեոլիա Ջուր»-ը ֆեյսբուքյան իր էջում:

 

«Իսկ թե ինչի հետևանք է հողի սողքը թերևս պարզ է հաջորդ պատկերից. հերթական բեռնատարը բարձունքից ձորն է թափում շինարարական աղբն ու ավելացնում կուտակումները: Դրա պատճառով կտրուկ նեղացել է Հրազդանի հունը, տեղում գոյացել է լճակ, իսկ արտահոսող ջրերը ծածկել են հիմնական ճանապարհը: Վեոլիա մասնագետներն ու շինտեխնիկան ստիպված են եղել դեպքի վայր հասնել շրջանցող, քարուքանդ ճանապարհով:

Ի դեպ, սա առաջին վթարը չէ Քանաքեռավանի ձորում: Անցյալ ամռանն էլ գրեթե նույն տեղում երկու անգամ քարերով, ժայռաբեկորներով ծանրաբեռված հողի սողքի պատճառով ջրագիծը վնասվել էր:

 

Ամեն դեպքում Վեոլիան ներկայումս սկսել է վթարի վերացման աշխատանքները, արվում է հնարավոր ամեն բան սեղմ ժամկեռում ջրատարը վերագործարկելու համար:

 

Մնում է որ պատկան մարմիններն էլ ի վերջո արգելեն աղբաթափումն այս վայրում, ապահովելով ջրի սահուն ընթացքը Հրազդանով և մայրուղային ջրատարի հուսալի շահագործումը»,- նշվում է հայտարարությունում:

Քաղաքականություն

Պատահարներ