ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնաբերվել են երկու փոքր երեխաների և կնոջ դիեր․ Վոլգոգրադ

Վոլգոգրադի բարձրահարկ շենքի մոտ հայտնաբերվել են երկու փոքր երեխաների և կնոջ դիեր։

Ողբերգությունը տեղի է ունեցել Պատմական փողոցում։ Նախնական տվյալներով՝ նախ 32-ամյա կինը 16-րդ հարկից ցած է նետել իր վեց և յոթ տարեկան երեխաներին, որից հետո էլ ինքն իրեն է ցած նետել։ Նշվում է, որ արարքի դրդապատճառները հետաքննվում են։

Հարուցվել է քրեական գործ՝ «Երկու և ավելի անձանց սպանություն» հոդվածով։

Քաղաքականություն

Պատահարներ