Թրաֆիքինգի մեղադրանքով Մելինեն 16 տարի հետախուզվում էր

Թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվող 50-ամյա Մելինե Գ.–ն բացատրական աշխատանքների արդյունքում Թուրքիայից վերադարձել է Հայաստան և բերման ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Կինը ոստիկանության Սևանի բաժնի և ՀՀ–ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) ծառայողների կողմից հետախուզվում էր 2006 թվականի հոկտեմբերի 3-ից։ Ընթացիկ տարվա հունիսի 29-ին Մելինե Գ.–ն Ստամբուլ–Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղից էլ բերման է ենթարկվել։

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (մարդու թրաֆիքինգ կամ շահագործում) 2-րդ մասով։

Խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Քաղաքականություն

Պատահարներ