Վիճաբանության ժամանակ 67-ամյա տղամարդուն դանակահարել էր 27-ամյա հարևանը

Հունիսի 29-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է ընդունվել 67-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում է  ոստիկանության լրատվության բաժինը։ 

«Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 67-ամյա տղամարդուն սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն փողոցի 27-ամյա բնակիչը:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

27-ամյա երիտասարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:

Հանցագործության գործիքը հայտնաբերվել է:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքնություն»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ