Արմավիրում հայրն անզգուշությամբ վրաերթի է ենթարկել իր 4-ամյա աղջկան

Վրաերթի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Երեկ՝ հունիսի 30-ին, ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 32-ամյա Գեղամ Վ-ն իր վարած ԳԱԶ 31105 մակնիշի ավտոմեքենայով հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 4-ամյա Արևիկ Վ-ին։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն իր ավտոմեքենայով երեխային, ով իր աղջիկն է, տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ 

Քաղաքականություն

Պատահարներ