Հանրապետությունում օձերն ակտիվացել են

Հունիսի 29-ից հուլիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգերը եղել են Երևանից, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից, Գլաձորից, Կոտայքի մարզի Արզական, Արարատի մարզի Ազատաշեն, Արագածոտնի մարզի Օշական և Կարբի գյուղերից։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 7 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

Քաղաքականություն

Պատահարներ