Հեռավար ուսուցումը կարգելվի՞ ՌԴ-ում. օրինագիծ է ներկայացվել

 Ռուսաստանի «Արդար Ռուսաստան․ հայրենասերները՝ հանուն ճշմարտության» խորհրդարանական խմբակցությունը ՌԴ Պետդումա է ներկայացրել դպրոցականների և ուսանողների հեռավար կրթությունն արգելելու մասին օրինագիծ՝ համոզմունք հայտնելով, որ հեռավար ուսուցման միջոցով անհնար է սովորողներին անհրաժեշտ ծավալի գիտելիքներ փոխանցել։

 

Հեռավար ուսուցումը, խորհրդարանական խմբակցության համոզմամբ, երկրում պետք է կիրառվի միայն արտակարգ իրավիճակի դեպքում։

 

«Շատ ուսուցիչներ անհանգստություն են հայտնում, որ հեռավար ուսուցման միջոցով հնարավոր չէ որակյալ գիտելիքներ փոխանցել, բացի այդ, այն վնասակար է երեխաների առողջության համար։ Ընդունելի է միայն ուսուցման ավանդական եղանակը, գիտեիքի փոխանցումը ուսուցչից երեխային՝ դասասենյակում։ Դրան որևէ այլընտրանք չի կարող լինել»,- հայտարարել է խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը։

Քաղաքականություն

Պատահարներ