ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետերբուրգում ծեծել են աղջկան, ով խնդրել է նրանց գիշերը չաղմկել. ականատեսը նկարահանել է

  Սանկտ Պետերբուրգի Վիբորգսկի թաղամասում խանութի վաճառողները, ովքեր երեկոյան 23:00-ից հետո ալկոհոլ են վաճառում, ծեծի է ենթարկել մի աղջկա, ով խնդրել է նրանց գիշերը չաղմկել: Ամեն ինչ տեղի է ունեցել չորեքշաբթի, երբ խանութի երկրարդ հարկի  բնակչուհին, խնդրել է վաճառողներին հանել զանգը դռան վրայից, քանի որ գիշերային զանգը թույլ չի տալիս իր ընտանիքին քնել։ Գրում է Readovka-ն:

 

Այս խնդրանքը դուր չի եկել ագրեսիվ վաճառողներին, նրանք երեքով հարձակվել են աղջկա վրա մոր և հարևանների աչքի առաջ, նետել ասֆալտին և սկսել ոլորել նրա ձեռքերը՝ թույլ չտալով նրան վեր կենալ։ Միջադեպը տեսագրվել է անցորդների կողմից։

 

Արդյունքում աղջկա գլուխը վնասվել է, իսկ մարմնի վրա կապտուկներ են հայտնվել։ Բուժօգնություն ցուցաբերելուց հետո աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտարարություն գրել, սակայն բաժանմունքում հաղորդում չեն վերցրել։ Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

 

Տեղի բնակիչներն անընդհատ բողոքում են քաղաքի այդ հատվածից: Նշվում է, որ գրեթե ամեն երեկո խանութից ալկոհոլ գնող հարբեցողները ծեծկռտուք  են կազմակերպում, բայց ոչ ոք չի արձագանքում բնակիչների բողոքներին:  

Քաղաքականություն

Պատահարներ