«Ելփինի մոտ ադրբեջանցիները դիրքավորվել էին Դավթյանի հրամանատարության ժամանակ». Էդիկ Բաղդասարյան

 Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը, անդրադառնալով երեկ տեղի ունեցած սահմանային միջադեպին, գրել է. 

 

«Այն հատվածում, որտեղից կրակել են Ելփին գյուղի ուղղությամբ, ադրբեջանցիները դիրքավորվել են 2018 թվականի մայիսին: Այդտեղ այն ժամանակ մեր կորպուսի հրամանատարը Արտակ Դավթյանն էր: Ադրբեջանցիները չեզոք գոտում իրենց դիրքերն առաջ էին բերել, և հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։ Իսկ միջպետական ճանապարհի Արենի-Ելփին գյուղերի հատվածն հայտնվել է ուղիղ նշանառության տակ: Դրանից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանին նշանակել է Գլխավոր շտաբի պետ»:

 

Հիշեցնենք, որ երեկ 16։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ էր բացել Վայոց ձորի Ելփին գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա:

Քաղաքականություն

Պատահարներ