Հայկ Մարությանը ահազանգել է ոստիկանություն. Aravot

Հուլիսի 4-ին ժամը 04.30-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայկ Մարությանը եւ հայտնել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում է մասնավոր անձանց, որոնք կարմիր լույսի տակով են անցնում՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, ինչպես նաեւ ավտոմեքենաներից մեկից հայհոյանքներ են հնչեցրել:

 

Տեղեկությունը հայտնում է Aravot.am-ը:

 

Կատարվում է նախաքննություն:

 

Ըստ լրատվականի տեղեկությունների` ոստիկանություն ահազանգողը Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է:

 

Քաղաքականություն

Պատահարներ