«Ոչ սթափ դատախազը ֆիզիկական դիմադրություն է ցույց տվել». Իոաննիսյանը սկանդալային մանրամասներ է հայտնում

 ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է.

 

 «Գիշերը պարեկները կանգնեցրել են Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանին և պարզել, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: 


Դատախազ Պետրոսյանը, սակայն, ֆիզիկական դիմադրություն է ցույց տվել, որի արդյունքում պարեկները ստիպված են եղել կիրառել ձեռքի արցյունքաբեր գազ ու ձեռնաշղթաներ, որից հետո դատախազը ձերբակալվել է: 


Այս պատմության էպիկ մասն այն է, որ մեկ այլ դատախազի որոշմամբ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած դատախազ Էդգար Պողոսյանը ազատ է արձակվել, իսկ նրա ձերբակալումը որակվել «ապօրինի»: 
Այսպիսով, Հայաստանում կա պարեկային ծառայություն, որի համար մեկ է, թե խմած վարորդն ով է, բայց չկա դատախազություն, որը զերծ է ԽԾԲ-ական ավանդույթների պաշտպանությունից: 
 Էդգար Պողոսյանը, իմիջիայլոց, ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրն է»:

Քաղաքականություն

Պատահարներ