Ռուսական կողմը քանի զոհ և վիրավոր ունի. Պոդոլյակը թվեր է հրապարակել ու հեգնել Պուտինին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը դեռ լրջորեն չի սկսել կռվել Ուկրաինայում։

 

Պոդոլյակի խոսքով, մարտի դաշտում Ռուսաստանի կորուստներն այս պահին կազմում են մոտ 37 հազար զոհ և 98-117 հազար վիրավոր։

«10 գեներալ լիկվիդացվել է, 1605 տանկ և 405 ինքնաթիռ/ուղղաթիռ վերածվել է մետաղի ջարդոնի, Ռուսաստանը դեռ չի՞ սկսել կռիվը, միայն ստալինյան մաթեմատիկա՞ն է համարվում պատերազմ Կրեմլում՝ 20 միլիոն կորուստ»-, գրել է նա Թվիթերում։

Քաղաքականություն

Պատահարներ