Քարաբեկորն ընկել է ադրբեջանցի զինծառայողների վրա. նրանցից մեկը տեղում մահացել է

Լաչինի շրջանում քարաբեկոր է ընկել ադրբեջանական բանակի զինծառայողներ Խուդիև Սամիր Սամադ օղլուի և Ալիև Թաիր Չինգիզ օղլուի վրա։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ստացած վնասվածքներից Խուդիևը տեղում մահացել է, իսկ Ալիևի վիճակը գնահատվում է ծանր։

 

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

 

Հիշեցնենք` ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ադրբեջանցի զինվոր է սպանվել ծառայակցի կողմից։

Քաղաքականություն

Պատահարներ