Երիտասարդական ԱԱ. Վիգեն Նազարյանը եզրափակչում է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս էր եկել կիսաեզրափակիչ:


Հայաստանի ներկայացուցիչ Վիգեն Նազարյանը ԱԱ եզրափակչում է։ 87 կգ քաշային Նազարյանը որակավորման փուլում 9-0 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում 8-3 հաշվով առավելության է հասել եգիպտացի ըմբիշի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 3-1 հաշվով ուժեղ է գտնվել Ուկրաինայի ներկայացուցչից: Կիսաեզրափակչում Նազարյանը գոտեմարտեց ղազախ Մակատ Սայլաուի հետ և հաղթեց 9։0 հաշվով։


Եզրափակչում Նազարյանի մրցակիցը կլինի Իրանի ներկայացուցիչ Ալի Չոուբանին։

Քաղաքականություն