Գազի բալոնի պայթյունից այրվածքներ ստացած զինծառայողի առողջական վիճակի մասին

Գազի բալոնի բռնկման հետեւանքով օգոստոսի 25-ին այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

 

Թորոսյանը տեղեկացրել է, որ զինծառայողը բուժվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում. «Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն»։

 

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետեւանքով ստացել է այրվածքներ։

Քաղաքականություն