Ոստիկանությունում ուսումնասիրում են՝ քաղաքն աղտոտող և օրենքից անտեղյակ ոստիկանների մասնակցությամբ տեսանյութը

Քիչ առաջ մի տեսանյութ էինք ներկայացրել, որը հրապարակել էր քաղաքացի Վիգեն Սարգսյանը։ Տեսանյութում երևում էր, թե քաղաքացին ինչպես է դիմում ոստիկանության աշխատակցին և ասում ՝ ինչի՞ աղբ թափեցիր, ոստիկանության աշխատակիցնել հակադարձում է, թե դու ինչու՞ ես գազոնի վրա կանգնել։ Auroranews- ը զանգահարեց Ոստիկանություն, որպեսզի հասկանա, թե տեսել են այս տեսանյութը և ինչու՞ են ոստիկանական համակարգի աշխատակիցներն այսքան անտեղյակ օրենքից։ Մեզ հետ զրույցում Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրեցին, որ ուսումնասիրում են տարածվող տեսանյութը։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ