Թուրքիայի քաղաքացին Արաքսն անցել է, մտել Ջանֆիդա գյուղ․ Hraparak

Երեկ Ջանֆիդա գյուղում սահմանախախտ են բռնել։ Hraparak.am-ի աղբյուրը պատմել է, որ երեկ ողջ գիշեր ամբողջ գյուղը զբաղված է եղել Թուրքիայի սահմանն անցած քաղաքացու գործով։ Բանն այն է, որ Ջանֆիդա գյուղը սահմանամերձ գյուղերից է, որի մոտ Արաքսի ամենասաղր հոսքն է եւ տարվա այս շրջանում անգամ քայլելով կարելի է գետն անցնել։ Իսկ փշալարը կտրելն ու գյուղ մտնելն առանձնապես բարդություն չի ներկայացնում։ 

 

Լրատվականը նշում է, որ այս անգամ սահմանն անցնողը միջին տարիքի տղամարդ է եղել, երբ գյուղացիները բռնել են, ասել է՝ թուրք չեմ, քուրդ եմ։ Գյուղի ղեկավարությունը կապվել է ԱԱԾ-ի հետ, եկել են սահմանախախտին տեղափոխել են ԱԱԾ։ 

 

Լրատվամիջոցը կապվել է Ջանֆիդայի գյուղապետարան, սակայն այստեղ խուսափեցին ինչ որ բան ասելուց։ Գյուղից տեղեկացանք, որ ԱԱԾ-ից հրահանգ են ստացել՝ ոչինչ չասելու։ Իսկ ԱԱԾ լրատվականը ոչ հերքել, ոչ հաստատել  է տեղեկությունը։ Խոստացել են պարզել՝ հետ զանգել եւ այլեւս կապի դուրս չեկան։

 

Քաղաքականություն