Զապորոժիեի իշխանությունները ծրագիր են մշակել, թե ինչ կլինի երբ հարվածեն ատոմակայանին

Զապորոժիեի իշխանությունները ատոմակայանում հնարավոր աղետի պատճառով բնակչության տարհանման ծրագիր են մշակել։ Այս մասին հայտարարել է շրջանային վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին։

 

«Ներկայումս Զապորոժիե ԱԷԿ-ը աշխատում է սովորական ռեժիմով, ճառագայթման մակարդակը նորմալ է։ Բայց, իմանալով մարդկանց նկատմամբ Կիևի ռեժիմի խաբեությունը, անխոհեմությունը և անխղճությունը, մենք, իհարկե, պատրաստվել ենք իրավիճակի ցանկացած զարգացման և, հետևաբար, մշակել ենք նման անհրաժեշտության դեպքում բնակչության տարհանման ծրագիր»,- ասել է Բալիցկին` RIA Novosti-ին տված հարցազրույցում։

Քաղաքականություն

Պատահարներ