Արցախն Ադրբեջանի կազմում միայն մեկ ապագա ունի՝ հայաթափում․ Բաբայան

Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարել է, որ ադրբեջանցիներն ու հայերը կարող են ապրել կողք կողքի՝ որպես մեկ երկրի քաղաքացի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

 

«Նախ և առաջ հայերն ու ադրբեջանցիները կարող են ապրել մեկ երկրի ներսում, բայց այդ երկիրը միայն երրորդ երկիր կարող է լինել, օրինակ` Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա և այլն։

 

Նման օրինակներ ունենք, չնայած Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի նույնիսկ երրորդ երկրում ադրբեջանցիները հայերի նկատմամբ թշնամանքով վերաբերվեն, և սա մենք տեսնում ենք ամենատարբեր երկրներում։

Բայց եթե տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Արցախին ու Ադրբեջանին, ապա մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ Արցախն Ադրբեջանի կազմում միայն մեկ ապագա ունի՝ հայաթափում, կործանում և ցեղասպանություն»։

Քաղաքականություն