Որ դեպքում Մեսսին կվերադառնա «Բարսելոնա»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մտադիր է հեռանալ ակումբից: Կենտրոնական պաշտպանը հոգնել է իր և իր անձնական կյանքի նկատմամբ մամուլի մշտական ուշադրությունից, ուստի մտածում է երկրից հեռանալու մասին, հայտնում է Cadena-ն:

 

Պիկեն կորցրել է տեղը թիմի հիմնական կազմում՝ ընթացիկ մրցաշրջանի սկզբից նույնիսկ մեկ անգամ խաղադաշտ դուրս չգալով։ Չնայած դրան, ըստ «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավիի, փորձառու պաշտպանը մնում է թիմի համար կարևոր խաղացող։

 

Պիկեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

 

Ինչպես գրում է Readfootball.com-ը, մի քանի ամիս առաջ մամուլը գրել էր, որ Մեսսիի վերադարձը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կատալոնացիների պաշտպան Ժերար Պիկեն հեռանա ակումբից։ Այս լուրերից հետո Խավիի մենթորը և «Բարսայի» գլխավոր մարզիչ Ժոան Լապորտան ակնարկել է, որ երկուսն էլ ցանկանում են դա։

Քաղաքականություն

Պատահարներ