Ադրբեջանցիների ուղղությամբ կրակ բացած զինծառայողը միանշանակ Տարոն Անդրեասյանն է. Սիրանուշ Սահակյան

Օրեր առաջ սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութի հայ զինծառայողը, որը միայնակ փորձում էր կանգնեցնել ադրբեջանական շարասյանը, Տարոն Հարությունի Անդրեասյանն է, կասկած չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
 

«Ուսումնասիրվել է տեղանքը, համածառայակցի՝ նախկինում տրված հայտարարությունները, նաեւ լուսանկարները։ Խորհրդակցել ենք նաեւ փորձագետների հետ եւ հիմա միանշանակ կարող ենք հաստատել, որ տեսանյութի տղան Տարոն Հարությունի Անդրեասյանն է»,– ասաց Սիրանուշ Սահակյանը։
 

Պաշտպանության նախարարությունից օրեր առաջ ասել էին, որ աշխատանքներ են սկսել հայ զինվորին նույնականացնելու, դեպքի ամսաթիվը ճշգրտելու եւ տեղանքը որոշելու ուղղությամբ։ ՊՆ–ն առայժմ նույնականացման արդյունքների մասին չի հայտնել։ 
 

Տարոն Անդրեասյանը համարվում է անհետ կորած։

 

Մանրամասները՝ կայքում:
 

Քաղաքականություն

Պատահարներ