Ինչպես Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը թագուհու մահից հետո միլիարդատեր դարձան

Եղիսաբեթ II թագուհու մահից հետո արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը միլիարդատեր են դարձել, գրում է DailyStar-ը։

Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը ժառանգել են Քորնուոլի դքսի և դքսուհու տիտղոսները, որից հետո Մեծ Բրիտանիայի նոր թագավոր Չարլզ III-ը որդուն հռչակել է Ուելսի արքայազն, իսկ նրա կնոջը՝ Ուելսի արքայադուստր։

 

«Եթե նախկինում արքայազն Ուիլյամի կարողությունը գնահատվում էր 34 միլիոն ֆունտ, ապա նոր տիտղոսներ ստանալուց հետո այն կազմել է ավելի քան 1,1 միլիարդ ֆունտ»,–հայտնում է DailyStar-ը։

Նոր տիտղոսների ավելացումը նշանակում է, որ Ուիլյամն ու Քեյթը ժառանգել են հսկայական հողեր, անտառներ և այլ ակտիվներ: Ըստ աղբյորների՝ Ուելսի արքայազնն ու արքայադուստրը ունեն մոտ 128,000 ակր հող Անգլիայի և Ուելսի 20 շրջաններում։

Քաղաքականություն

Պատահարներ