Կադիրովը խոսել է Ուկրաինայի զինված ուժերի համար սպասվող անակնկալի մասին

Ռուս զինվորականները «անակնկալ» են պատրաստել Ուկրաինայի զինված ուժերի համար, հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում։


«Մեր մարտիկները հետաքրքիր անակնկալ են պատրաստել ուկրաինական ավազակախմբերի համար, որը շուտով հայտնի կդառնա, այդ ընթացքում խաղաքարտերը չեմ բացահայտի»,- գրել է նա։

 

Միաժամանակ նա նշել է, որ մարտիկների բոլոր գործողությունները հստակ ծրագրված են եղել, շեղումներ կամ արտակարգ իրավիճակներ չեն եղել։


«Չեչնիայի ուժային ստորաբաժանումների արիության, խիզախության և հերոսության, ինչպես նաև դաշնակից ուժերի հետ հաստատված համագործակցության շնորհիվ Չեչնիայի Հանրապետության ստորաբաժանումների պատասխանատվության գոտում հատուկ ռազմական գործողությունը հաջողությամբ առաջ է ընթանում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք թշնամու ավազակախմբերի լիակատար ջախջախմանը»,- հավելել է նա։Կադիրովը։

Քաղաքականություն

Պատահարներ