Խարկովը հոսանքազրկված է․ ի՞նչ է կատարվում քաղաքում

Խարկովում էլեկտրականություն ու ջրամատակարարում չկա։ Տեղեկությունն իր  թելեգրամ ալիքում հաստատել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։

«Շարքից հանվել են կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտները, ինչի հետևանքով Խարկովում լույսը չկա, դադարեցվել է ջրամատակարարումը», - գրել է Տերեխովը:

 

Ավելի վաղ քաղաքային իշխանությունները հայտնել էին, որ Խարկովում անջատվել է էլեկտրականությունն ու ջրամատակարարումը, չի աշխատում մետրոպոլիտենը: Ինտերնետի աշխատանքի խափանումներ են նկատվում։

 

Սեպտեմբերի 11-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում էներգետիկ համակարգի լիակատար ու Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի ու Սումիի շրջաններում մասնակի խափանման մասին: ԶԼՄ-ները նաև հայտնել են, որ էլեկտրամատակարարման խնդիրներ կան նաև Պոլտավայի շրջանում։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

 

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 200-րդ օրը։

Քաղաքականություն

Պատահարներ