Ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ․ ՊՆ խոսնակ

Ժամը 04-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ։ 

 

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ 

 

«Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ՝ ականանետեր, ԱԹՍ-ներ, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ։ 

 

Դիրքային մարտերը շարունակվում են։ ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են»։ 

Քաղաքականություն

Պատահարներ