Այս պահին կրակի տակ են գտնվում Վերին Շորժա, Կութ, Մեծ Մասրիկ, Սոթք, Նորաբակ գյուղերը

Համաձայն հայկական թելեգրամյան ալիքների և լրատվամիջոցների՝ Գեղարքունիքի մարզում այս պահին կրակի տակ են գտնվում Վերին Շորժա, Կութ, Մեծ Մասրիկ, Սոթք, Նորաբակ գյուղերը։

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ֆեյսբքուքյան իր էջում տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: 

 

«Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ»,- գրել էր նա:

Քաղաքականություն

Պատահարներ